Շնորհակալություն

5 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑ․

Միակը Հայաստանում․ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցն ավտոմատացված է Smart Production-ի թեթև ձեռքով

23.09.2022

 

Այնքան ընդարձակ ու մեծ են ավտոմատացման հնարավորությունները, որ․․․

Շարունակենք այս միտքը միասին ու բացահայտենք այդ հնարավորությունները։

Այսուհետ ավտոմատացված է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը։ 3500 քմ տարածք, 1800քմ որակյալ սառույց, 2 հարկ, տարեկան 100․000 ուսանող, աշակերտ և այցելու, 70 աշխատակից, 15 մարզիչ և 4 տարբեր մուտքեր։ Եվ այս ամենն ավտոմատացված է 1` SmartGym համակարգով։


Պատահական չէ, որ ԵԳՀՄ-ն ընտրեց հենց Սմարթ Փորոդաքշնը իրենց ավտոմատացումն ապահովելու համար։
Մեր բիզնես ծանոթությունը սկսվել է HoReCa բնագավառում՝ SmartRest ռեստորանների կառավարման համակարգով։Հաջողված գործնական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ և ոլորտ․ այժմ մենք ապաովում ենք ամենամեծ գեղասահքի մարզադպրոցի ավտոմատացումը։

Իսկ ի՞նչ է նշանակում ավտոմատացված մարզադպրոց։ Այլ կերպ ասած <<Ի՞նչ է փոխվում դպրոցի, անձնակազմի և աշակերտների կյանքում․ до и после>>
Ընդհանրացված, բայց կետ առ կետ պարզեցնենք՝ ինչ խնդիրներ է լուծում, և ինչ առավելություններ է տալիս ավտոմատացումը մարզադպրոցին՝
 

 


Ցուցակն իհարկե ահռելի է, իսկ բուն նպատակը՝ պրոցեսները պարզեցնել, արագացնել և վստահելի  դարձնելն է։ Օրինակ․ մարզադպրոցում կան 4 մուտքեր՝ սիրողական այցելուների, գեղասահքի ուսանողների, հոկեյի ուսանողների և մարզասրահի։ Որպեսզի հստակ վերահսկվի յուրաքանչյուրի մուտքն՝ ըստ իր կարգավիճակի, դպրոցն այսուհետ տրամադրելու է համապատասխանող թևնոցը կամ քարտը։ Կառավարման և համակարգված աշխատանքի տեսանկյունից սա անփոխարինելի գործիք է թե՛ անձնակազմի, թե՛ այցելուների համար։ Իսկ որպես լրացուցիչ օգնություն՝ մուտքերի մոտ տեղադրված ցուցանակները Ձեզ կօգնեն արագ և հեշտ կողմնորոշվել։


Գնահատելով մեր համագործակցությունը՝ մեջբերենք մեր գործընկերոջ՝ մարզադպրոցի տնօրենի՝ զարգացման և ֆինանսական գծով խորհրդական՝ Վազգեն Աղուզումցյանի խոսքերը <<Մարզադպրոցն ընտրել և վստահում է հայկական շուկայում առաջատար և լավագույն կազմակերպությանը>>։

Բոլորս դեպի մարզադպրոց՝ վայելելու ice պահը։

Հետաքրքի՞ր էր․ Դե կիսվեք ;)