Շնորհակալություն

3 ՐՈՊԵ ԸՆԹԵՐՑ․

Երևանի բուսաբանական այգին Smart Production-ի աչքերով

07.09.2022

Վստահ ենք՝ գոնե մեկ անգամ այցելել եք Երևանի հայտնի Բուսաբանական այգին։ Եթե՝ ոչ, ապա այսուհետ կայցելեք արդեն Smart ավտոմատացված Բուսաբանական այգի։
 
Սմարթ Փրոդաքշնը հանձն է առել Երևանի բուսաբանական այգու ընթացակարգերի ավտոմատացման ապահովումը։ Աջակցելով Երևանի ենթակառուցվածքների և սոցիալական պատասխանատվության զարգացման ծրագրերին՝ այժմ մենք հովանավորում ենք Երևանի Բուսաբանական այգում արդի տեխնոլոգաների կիրառումը և ծրագրային ապահովումը։

Հատկապես մեծ սիրով ու հպարտությամբ ենք վերաբերվում այս գործին, քանի որ սկսած 2022 թվականից ունենք սեփական արտադրության հայկական լուծում-սարքավորումներ(hardware)։

 Ի՞նչ է նշանակում ավտոմատցված, և ի՞նչ է դա տալիս հաճախորդին։

 Ամեն ինչ սկսվում է այգու մուտքից։ Այն պահից, երբ Տիկին Սուսաննայից տոմս եք ձեռք բերում։ Այսուհետ դրամարկղից ստանալու եք Ձեր բաժանորդության քարտը կամ միանգամյա օգտագործման QR տոմսը։
 Մուտքի դռան վրա տեղակայված է սկաներ։ Ձեր քարտը կամ QR տոմսը պետք է մոտեցնել սարքին, և դարպասները ավտոմատ կբացվեն։ Իսկ դուք կազատվեք պահակին փնտրելու կամ հույսով սպասելու խնդրից։

Հիշե՛նք կարևոր մի փաստ․ այցելուները պետք է պահպանեն իրենց QR տոմսը, որպեսզի կարողանան նաև դուս գալ այգուց։

 Սարքերը տեղակայված են այգու երկու մուտքերի մոտ։ Նրանց կից տեղադրված են ցուցանակներ, որոնք Ձեզ կօգնեն կողմնորոշվել օգտագործման կանոնների հարցում։
 
Ուրախությամբ հայտնում ենք, որ սա հովանավորչական միակ ծրագիրը չէ, որը մենք ապահովում ենք։ Նոր ծրագրերի մասին COMING SOON:

Հետաքրքի՞ր էր․ Դե կիսվեք ;)