ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Ձեր խելամիտ որոշումը

Smart Production ընկերությունը ստեղծվել և աշխատում է, որպեսզի օգնի սկսնակ, ինչպես նաև հաճողակ բիզնեսներին դառնալ էլ ավելի հաջողակ և էֆեկտիվ: Ընկերությունն առաջարկում յուրաքանչյուր բիզնեսի համար հարմարեցվող համակարգեր և պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, ովքեր Ձեր և Ձեր բիզնեսի կողքին կլինեն մեր համագործակցության առաջին իսկ օրվանից։ Մենք առաջարկում ենք կոմպլեքս լուծումներ՝ ծրագիր, թրեյնինգներ, անձնակազմի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև առաջացած խնդիրներ և հարցերի օպերատիվ լուծումներ։


ՍՄԱՐԹՌԵՍՏ

Հանրային սննդի սպասարկման և կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից վերահսկել Ձեր բիզնեսի բոլոր գործընթացները և ունենալ մանրամասն հաշվետվություններ բիզնեսի ճիշտ զարգացումն ապահովելու համար:

ՋԻՄԵՆԻՋ ՍՊԱ

ՍՊԱ և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների, կլինիկաների ավտոմատացման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին ավելի արագ աշխատել, իսկ բիզնեսմեններին հետևել իրենց բիզնեսի զարգացման գործընթացին և հաշվետվություններ ստանալ:

ՋԻՄԵՆԻՋ ՖԻԹՆԵՍ

Ամենափոքրից մինչև ամենամեծ ֆիթնես ակումբների ավտոմատացման համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել բաժանորդագրությունները, հաճախորդների այցելությունները, հեշտացնել աշխատանքը՝ լիովին ավտոմատացնելով այն:

ՍՄԱՐԹ ՖԵՔԹՐԻ

Արտադրության բոլոր ներքին և արտաքին գործընթացների ավտոմատացման համակարգ, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսի բոլոր օղակները և դարձնել դրանք մաքսիմալ էֆեկտիվ։ Միշտ պահպանել բոլոր նախապես որոշված ժամկետները և մինիմալի հասցնել բոլոր տեսակի կորուստները։

ՍՄԱՐԹ ՀՈԹԵԼ

Հյուրանոցների ավտամատացման համակարգ, որը թույլ կտա կառավարել և զարգացնել հյուրանոցային բիզնեսը: Սկսած սենյակների ամրագրումներից և հյուրերի սպասարկումից վերջացրած ներքին անձնակազմի կառավարումից և ֆինանսական հաշվետվություններից։