ՋԻՄԵՆԻՋ ՖԻԹՆԵՍ

SmartRest համակարգը ստեղծելուց հետո Smart Production-ի թիմը նկատեց, որ ավտոմատացման համակարգեր են հարկավոր նաև այլ ոլորտներում, ինչպիսին է օրինակ սպա և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների և կլինիկաների ոլորտը և 2015 թվականին մեր գործընկեր Catalea Wellness Club-ի հետ համատեղ ստեղծվեց GYManage Fitness եռալեզու համակարգը, որը նախատեսված է և հայրենական և միջազգային շուկայի համար։ GYManage Fitness-ն ֆիթնես ակումների ավտոմատացման համակարգ է, որի օգնությամբ օգտատերերը կարողանում ավտոմատացնել բազմաթիվ՝ բիզնեսի համար կենսական նշանակութուն ունեցող, գործառույթներ։ Վերջինս, հնարավորություն է տալիս տնօրինությանը զերծ մնալ բիզնեսի համար “կենցաղային” գործառույթների ամենօրյա վերահսկողությունից, և ուժերը կենտորոնացնել բիզնեսի զարգացման ուղղությամբ GYManage Fitness–ի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել Catalea Wellness Club-ում 2015 թվականի հոկտեմբերի 7-ին: Այդ պահից սկսած և մինչ օրս Catalea Wellness Club-ը մեր մշտական և նվիրված հաճախորդն է:Իր ռազմավարության համաձայն GYManage Fitness-ն ամենափոքրից մինչև ամենամեծ ֆիթնես ակումբների ավտոմատացման բազմաֆունկցիոնալ համակարգը երբեք չի սահմանափակվում իր հիմնական ֆունկցիոնալությամբ։ Վերջինս, Smart Production-ի թիմի, լավագույն մասնագետների և հաճախորդների առաջարկների հիման վրա անընդմեջ զարգանում է և կատարելագործվում: Համակարգը տրամադրվում է և գնման և ամսական վճարումների պայմաններով։ Երկու տարբերակում էլ Smart Production-ը իրականացնում է նաև բիզնեսի սպասարկում, որի ընթացում հաճախորդներին է ներկայացվում յուրաքանչյուր նորամուծություն և գործիք, որոնք կօգնեն իր բիզնեսը էլ ավելի հաջողակ դարձնել։
Փորձարկելու համար սեղմեք դեմո կոճակը։
Մուտքանուն՝ demo_arm
Գաղտնաբառ՝ demo_arm


ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգնում ենք բացահայտել Ձեր բիզնեսի զարգացման հիմնաքարերը
Թրեյնինգների անցկացում անձնակազմի համար և ամբողջական սպասարկում
Պարզ և հարմարավետ ինթերֆեյս
Ձեր բիզնեսը հասանելի է աշխարհի յուրաքանչյուր կետից ցանկացած պահի